ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է՝ ԱԱ-ի ժամանակ Կատարի մարզադաշտերում գարեջուր չի վաճառվի

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես արգելել է նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք Աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտերում գարեջրի վաճառքը։ Այդ մասին հայտարարել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հյուրընկալող երկրի իշխանությունների և ՖԻՖԱ-ի միջև բանակցություններից հետո որոշվել է կենտրոնացնել ոգելից խմիչքների վաճառքը Fan Fest-ում, երկրպագուների կենտրոնացման այլ ուղղություններում և արտոնագրված վայրերում՝ հեռացնելով գարեջրի կետերը Կատարի մարզադաշտերից: Դա չի ազդի ոչ ալկոհոլային գարեջրի վաճառքի վրա, որը հասանելի կլինի Կատարի բոլոր մարզադաշտերում»,- գրված է հաղորդագրությունում: