Միկել Արտետան ցանկանում է իր թիմում տեսնել «Լեսթերի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է իր թիմում տեսնել «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, հայտնում է sports-ը:

Աղբյուրի համաձայն, «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է բավարարել մարզչի ցանկությունն ու ձեռք բերել նրան։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման, և դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: