Ռոման Բերեզովսկի․ «Մրցակցին պետք է անակնկալներ մատուցենք»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է Ալբանիա – Հայաստան ընկերական հանդիպման մասին։

«Մենք շատ լավ ուսումնասիրել ենք մեր մրցակցին, ժամանակակից ֆուտբոլում հնարավոր չէ ուսումնասիրել մրցակցին։ Մեզ բարդ հանդիպում է սպասվում, անկախ նրանից, որ հանդիպումը ընկերական է։

Իտալիայի հավաքականը շատ բարձր պրեսինգով էր խաղում Ալբանիայի դեմ, կփորձենք ինչ-որ առումով կրկնել այդ խաղի պատկերը։

Պետք է փորձենք հաղթել, իհարկե բարդ է լինելու բայց փորձելու ենք հաղթել։ Մրցակցին պետք է անակնկալներ մատուցենք», – ասել է Բերեզովսկին մամուլի ասուլիսի ժամանակ։