Ֆրանկ Կեսսին ցանկանում է վերադառնալ «Միլան»

Ֆրանկ Կեսսին դժգոհ է «Բարսելոնայում» իր խաղաժամանակից և ցանկանում է վերադառնալ Իտալիա, հայտնում է Football-italia-ն։

«Բարսելոնայի» կիսապաշտպանը վրդովված է թիմում իր դերից և մտածում է «Միլան» վերադառնալու մասին:

Իտալացիները չեն ցանկանում գործ ունենալ կոտդիվուարացու գործակալի հետ այն բանից հետո, երբ անցյալ տարի հրաժարվել էին պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններից: Ակումբի ղեկավարությունը տեղափոխության հեռանկարներ չի տեսնում:

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրած 13 խաղում ընդամենը 485 րոպե է անցկացրել խաղադաշտում: