Վինիսիուս Ժունիոր. «Նրանք կեղտոտ են խաղում իմ և Ռոդրիգոյի դեմ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատասխանել է այն հարցին, թե վախենում է արդյոք վնասվածք ստանալուց Կատարում կայանալիք Աշխարհի 2022թ առաջնությունից առաջ։

«Նրանք կեղտոտ են խաղում իմ և Ռոդրիգոյի դեմ, մենք շատ ենք տուժել վերջին հանդիպումներում։ Մենք վախենում էինք վնասվածք ստանալ և բաց թողնել Աշխարհի առաջնությունը»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: