Պոլ Պոգբան նշել է իր սիրելի կիսապաշտպանների անունները

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան նշել է իր սիրելի կիսապաշտպանների անունները։

29-ամյա ֆրանսիացին, որն իր դիրքում համարվում է իր սերնդի ամենատաղանդավորներից մեկը, առանձնացրել է տարբեր դարաշրջանների, բայց խաղադաշտում նման գործառույթներ ունեցող խաղացողների:

«Մարկո Վերատի, Տոնի Կրոս, Տիագո Ալկանտարա, Անդրեա Պիրլո, Մայքլ Կարիկ , Փոլ Սքոուլզ: Ես նախընտրում եմ նրանց նման կիսապաշտպաններին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։