«Արսենալը» տրանսֆերային թիրախ ունի

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Թուլուզի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆարես Խայբիի ծառայություններով, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն, Միկել Արտետան ցանկանում է իր թիմում տեսնել երիտասարդ կիսապաշտպանին։

19-ամյա կիսապաշտպանը Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 16 տուրից հետո «զինագործները» գլխավորում են մրցաշարային աղյուսակը։