Լոնդոնի «Արսենալը» մարզական տնօրեն ունի

Բրազիլացի նախկինում հայտնի ֆուտբոլիստ 44-ամյա Էդուն նշանակվել է «Արսենալի» մարզական տնօրեն, հայտնում է լոնդոնցիների մամուլի ծառայությունը։ Այս պաշտոնն առաջին անգամ է հայտնվել ակումբի համակարգում։

2019 թվականի ամռանը Էդուն դարձավ նաև ակումբի պատմության մեջ առաջին տեխնիկական տնօրենը։

Որպես ֆուտբոլիստ Էդուն «զինագործների» կազմում հանդես է եկել 2001-2005 թվականներին։ Նա խաղացել է նաև «Կորինտիանսում» և «Վալենսիայում»: