«Յուվենտուսը» չի հրաժարվել Ռոբերտո Ֆիրմինոյին ձեռք բերելու մտքից

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի ծառայություններով։

Ինչպես հայտնում է The Mirror-ը, ակումբը  պատրաստ է բրազիլացու համար առաջարկել 20 մլն ֆունտ:

Մերսիսայդցիները պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից, եթե շահավետ առաջարկ ստանան։

Հաղորդվում է, որ կողմերը բանակցային գործընթացը կսկսեն հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Թուրինյան ակումբը ցանկանում էր բրազիլացուն թիմ հրավիրել դեռ հուլիսին, սակայն գործարքը ձախողվեց:

Բրազիլացին անգլիական ակումբ է տեղափոխվել 2015 թվականին «Հոֆենհայմից» 41 միլիոն եվրոյի դիմաց։

2021/22 մրցաշրջանում Ֆիրմինոն «կարմիրների» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։