Անսու Ֆատի. «Աշխարհի առաջնությունից առաջ որևէ ճնշում չեմ զգում»

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին խոսել է, Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ ունեցած զգացողությունների մասին:

«Աշխարհի առաջնությունից առաջ որևէ ճնշում չեմ զգում: Ես պատրաստ եմ, ուզում եմ իմ խաղով շնորհակալություն հայտնել Լուիս Էնրիկեին վստահության համար»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: