Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դժվար թե դատական հայց ներկայացնի թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին անգլիական աղբյուրները, «Մանչեսթեր Յունայթեդը» ծայրաստիճան դժգոհ է պորտուգալացու խոսքերից՝ ուղղված ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին՝ դրանք համարելով պայմանագրային պարտավորությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
Լրագրող Քրիս Ուիլերի խոսքով՝ «կարմիր սատանաների» ղեկավարներն իսկապես մտածում են դատական հայց ներկայացնելու մասին, բայց դժվար թե նրանք որոշեն նման միջոց՝ շատ ավելի հավանական է, որ ամեն ինչ սահմանափակվի 37-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելով։
Կրիշտիանու Ռոնալդուի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։