«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է արել սկանդալային հարցազրույցի վերաբերյալ, որը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տվել է լրագրող Պիրս Մորգանին։ Ռոնալդուն իրեն թույլ է տվել բացասաբար արտահայտվել ակումբի տերերի, ղեկավարության, գլխավոր մարզչի, ինչպես նաև նախկին ու ներկա թիմակիցների մասին։

«Այսօր առավոտյան «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Կրիշտիանու Ռոնալդուի վերջերս տված հարցազրույցի։

Մենք այլևս մեկնաբանություններ չենք տա, քանի դեռ այս գործընթացը չի ավարտվել»,- ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարությունում: