«Մանչեսթեր Յունայթեդը» խզելու է պայմանագիրը թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն, պատճառը ֆուտբոլիստի վերջերս տված սկանդալային հարցազրույցն է։ Ակումբն արդեն ձեռնարկել է առաջին իրավական քայլերը՝ պորտուգալացու հետ համագործակցությունը դադարեցնելու համար։
Նշենք, որ ակումբը արդեն փոխարինող է փնտրում Կրիշտիանու Ռոնալդուին։