Ուեին Ռունի. «Հաճելի կլիներ տեսնել Մեսիին կամ Ռոնալդուին աշխարհի չեմպիոն դառնալիս»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի լեգենդ Ուեյն Ռունին խոստովանել է, որ ցանկանում է գալիք Աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնա Արգենտինան կամ Պորտուգալիան:

«Հաճելի կլիներ տեսնել Մեսիին կամ Ռոնալդուին աշխարհի չեմպիոն դառնալիս:  Դա տեղին ավարտ կլիներ նրանց անհավանական կարիերայի համար»,- Ռունիի խոսքը մեջբերում է TOI-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում: