Գերմանական Շալկեն՝ հայտարարել է ԱԱ-2022-ը բոյկոտելու մասին

«Շալկե-04»-ը պաշտոնական կայքում հայտնել է, որ հրաժարվում է լուսաբանել ԱԱ-2022-ի խաղերը, բացի այն խաղերից, որոնց մասնակցելու է թիմի պաշտպան Մայա Յոշիդան։

Նշվում է, որ գերմանական ակումբը որոշել է չլուսաբանել Աշխարհի առաջնությունը, մասնավորապես, Կատարում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով։

«Կատարին Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք տալը պատմական ֆուտբոլային սխալ է։ Մենք հասկանում ենք մարդկանց ովքեր ճնշված են Կատարում։ «Շալկեն» ազատ ժամանակը կօգտագործի, ավելի կարևոր թեմաներ լուսաբանելու համար, որոնք արժանի են ուշադրության․ մենք կմասնակցենք կանանց բռնությունների դեմ ակցիաներին, ավելի շատ ուշադրություն կդարձնենք կանանց ու մանկապատանեկան ֆուտբոլին։ Մարդիկ Աշխարհի առաջնությունից կարևորն են»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։