Լեոնարդո Սպինացոլան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում

Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմայի» եզրային պաշտպան Լեոնարդո Սպինացոլան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն, 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Լեոնարդոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2024 թվականին։