Սերգեյ Մկրտչյան. «Կցանկանայի հաղթանակով նշել նորամուտս»

Երևանի «Ուրարտուի» հենակետային կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշելու մասին: 21-ամյա ֆուտբոլիստը Կոսովոյի հավաքականի դեմ Պրիշտիանում կայացած ընկերական խաղում (2-2) փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին:

«Շատ ուրախ եմ, որ առաջին հնարավորությունս ստացա հավաքականի կազմում ինձ ցույց տալու: Լարվածություն չկար, քանի որ խաղադաշտ մտնելուց առաջ մարզիչներս ու թիմակիցներս ոգևորեցին ինձ:

Կցանկանայի հաղթանակով նշել նորամուտս, բայց, ցավոք սրտի, վերջին րոպեներին գոլ բաց թողեցինք ուշադրության պակասի հետևանքով»,- գրել է Մկրտչյանը:

Возможно, это изображение 1 человек, стоит и текст