Լեոնիդ Սլուցկին մերժել է Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը

Ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկին մերժել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը, հայտնում է «РБ Спорт»-ը:

51-ամյա մասնագետը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկ է ստացել Կազանի «Ռուբինը» գլխավորելու ժամանակ: Սլուցկին «Ռուբինից» հեռացել էր նոյեմբերի 15-ին:

Լեոնիդ Սլուցկին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է ռուսական, անգլիական և հոլանդական թիմեր, իսկ 2015-2016 թվականներին աշխատել է Ռուսաստանի ազգային հավաքականում: