«Ռոմայի» ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում

«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են Fichajes-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սևիլիան» հետաքրքրված է 26-ամյա ուզբեկով: Անդալուսցիները կփորձեն հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այնուամենայնիվ, գործարքը դժվար թե կայանա, քանի որ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույսը դնում է Էլդորի վրա և չի պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից:

Շոմուրոդովը հռոմեական թիմի շարքերը համալրեց անցյալ տարվա օգոստոսին՝ տեղափոխվելով «Ջենովայից»: Հարձակվողի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը: