Հայտնի է «Բավարիայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը ճանաչվել է մյունխենյան ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

33-ամյա հարձակվողը հավաքել է երկրպագուների ձայների 75%-ը, իսկ նրա ամենամոտ հետապնդող Ջամալ Մուսիալան՝ ընդամենը 10%-ը։

Հոկտեմբերին Չուպո-Մոտինգը «Բավարիայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։