Մադրիդի «Ռեալը» Globe Soccer Awards-ի վարկածով դարձել է տարվա լավագույն ակումբը։
Անցած մրցաշրջանում մադրիդյան ակումբը նվաճեց առաջնության չեմպիոնի կոչումը, Իսպանիայի սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Նշենք, որ Globe Soccer Awards-ի պատվավոր մրցանակներ են ստացել նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեման։