ՊՍԺ-ն և «Յուվենտուսը» պատրաստվում են ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտային, հայտնում է Goal.com-ը:
Աղբյուրի համաձայն, երկու ակումբներն էլ ցանկանում են ֆուտբոլիստին ձեռք բերել գալիք ամառ անվճար տրանսֆերով։
Նշենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Գերմանիայի առաջնության մի շարք ակումբներ, որտեղ ֆուտբոլիստը մինչ «Լիվերպուլ» տեղափոխվելը հանդես է եկել «Լայպցիգում»։