Կարիմ Բենզեման՝ Globe Soccer Awards-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Globe Soccer Awards-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Անցած մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ հաղթել է Լա Լիգան և Չեմպիոնների Լիգան՝ դառնալով երկու մրցաշարերի լավագույն ռմբարկու: