Օլիվյե Ժիրուն ԱԱ -2022-ի մասին. «Ես նույնիսկ չգիտեի, որ կհայտավորվեմ»

Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ասել է, որ տեղյակ չի եղել, որ՝ կհայտավորվի Ֆրանսիայի հավաքականի կազմում նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք Աշխարհի առաջնության համար:

«Ես նույնիսկ չգիտեի, որ կհայտավորվեմ: Դիդյե Դեշամը զանգահարել է հայտացուցակը հրապարակելուց երեք ժամ առաջ։ Նա շատ անկեղծ էր, անմիջապես ասաց, որ մենք Կատար ենք գնում»,- ասել է ռմբարկուն:

Ժիրուն Ֆրանսիայի հավաքականում մասնակցել է 114 հանդիպման, դարձել 49 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: