«Մանչեսթեր Յունայթեդը» Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բլեքբերնի» ֆուտբոլիստ Բեն Բրետոնով, հայտնում է goal.com-ը:

Աղբյուրի համաձայն, ակումբի ղեկավարությունը նրան դիտարկում է որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող: Ֆուտբոլիստի համար պայքարին կմիանան նաև «Աստոն Վիլան», «Վեսթ Հեմը», «Քրիսթալ Փելասը» և «Վուլվերհեմփթոնը»։

Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում Բրետոնը անցկացրել է 20 հանդիպում, դառնալով 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

23-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 մլն եվրո։