Դորտմունդի «Բորուսիայի» կոտդիվուարցի հարձակվող Սեբաստյեն Ալեն հայտնել է, որ կրկին վիրահատվելու է։
«Ինչպես ի սկզբանե նախատեսված էր, քիմիաթերապիայից հետո մի շարք տարբերակներ են դիտարկվել։
Ինձ համար պայքարը դեռ չի ավարտվել։ Ես ստիպված կլինեմ վիրահատության ենթարկվել, որպեսզի ընդմիշտ ազատվեմ այս ուռուցքից, որն ինձ խանգարում է վերադառնալ խաղադաշտ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ աջակցության և ուժի համար, որ տալիս եք ինձ այս փորձության մեջ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ հանդիպելու մոտ ապագայում»,- գրել է Ալեն սոցցանցերում:
Հիշեցնենք, որ ամռանը «Բորուսիայի» 28-ամյա նորեկի մոտ ախտորոշվել էր ամորձիների չարորակ գոյացություն:
Քաղցկեղի հայտնաբերումից հետո Ալեն վիրահատվել էր, ինչից հետո անցել էր քիմիաթերապիայի կուրս: