Անդրես Ինյեստա. «Իսպանիան կարող է հաղթել ԱԱ-2022-ը»

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Աշխարհի 2022թ առաջնության մասին։ Կիսապաշտպանը գնահատել է նաև թիմի խաղն ու գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքը։

«Իսպանիան կարող է հաղթել այս տարի մրցաշարը, ես հավատում եմ դրան: Լուիս Էնրիկեն հրաշալի աշխատանք է կատարում թիմում:

Անկասկած, բարդ է լինելու, բայց ոչ անհնարին», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է marca-ն: