Հայտնի է, թե որքան գումար է Դորտմունդի «Բորուսիան» պահանջում Ջուդ Բելինգհեմի համար

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է 150 միլիոն եվրո պահանջել  Ջուդ Բելինգհեմի համար, հայտնում է Bild-ը:

Նշենք, որ մրցաշրջանի ավարտին Բելինգհեմի համար կպայքարեն եվրոպական մի քանի թոփ-ակումբներ։

Բացի Մադրիդի «Ռեալից», ֆուտբոլիստով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի միանգամից 4 ակումբներ, որոնք են՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Չելսին»։