Լուի վան Գալը ԱԱ-2022-ի մասին. «Կարող ենք հեռուն գնալ, հավատում եմ թիմին»

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից ունեցած սպասելիքների մասին:

«Ես հավատում եմ թիմին և մարտավարության կարևորությանը։ Մենք կարող ենք հեռուն գնալ, բայց մեզ մի փոքր հաջողություն է պետք։

Ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները հասկանան դա: Եթե ​​պատկերացնում ես, ուրեմն կարող ես դա անել խաղադաշտում»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։