Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերի համար երեք ակումբ կպայքարի

«Լիվերպուլը» կփորձի  թիմ հրավիրել «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուին՝ հայտնում է Liverpool Echo-ն:

Երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Լայպցիգի» ղեկավարները շահավետ առաջարկի և պատրաստ են քննարկել դրանք:

Գործարքը կարող է կայանալ առաջիկա ձմռանը: