Հայտնի է Globe Soccer Awards-ի կողմից տարվա լավագույն մարզչի անունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Globe Soccer Awards-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ։

Անցած մրցաշրջանում իսպանական ակումբը նրա գլխավորությամբ դարձավ առաջնության ու Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև նվաճեց Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Նշենք, որ 63-ամյա Անչելոտին միակ մարզիչն է, ով հաղթել է Չեմպիոնների Լիգան չորս անգամ: