«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բանակցում է պորտուգալացի կիսապաշտպանի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բանակցություններ է վարել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Սերխիո Բուսկետսի երկարաժամկետ փոխարինող։

Չավին փորձում է համոզել Նևեշին տեղափոխվել «Կամպ Նոու», քանի որ նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։