ՀՖՖ-ն անրադարձել է Արսեն Զախարյանի՝ հայկական անձնագիր ստանալու մասին տեղեկությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Հայկ Կարապետյանը Sport24-ի թղթակցի հետ զրույցում չի մեկնաբանել այն տեղեկությունը, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մտադիր է հայկական անձնագիր ստանալ։

«Մենք չենք մեկնաբանում այլ երկրի հավաքականում ելույթ ունեցող ֆուտբոլիստների մասին տեղեկությունները»,- հայտնել է Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Զախարյանը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար մտադիր է դեկտեմբերին ստանալ հայկական անձնագիր: