«Բարսելոնան» կբողոքարկի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը

«Բարսելոնան» կբողոքարկի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ հարձակվողը հեռացվել էր «Օսասունայի» դեմ խաղում (2:1)՝ մինչև 30-րդ րոպեն ստանալով երկու դեղին քարտ:

Արդյունքում՝ լեհ ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ խաղով` խաղադաշտից հեռացնելու համար, ևս երկուսով` մրցավարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: