«Արսենալը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆուտբոլիստին

«Արսենալը» բանակցություններ է վարում թիմի հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդոնյան ակումբը 21-ամյա բրազիլացուն պայմանագիր է առաջարկում մինչև 2026 թվականը։

Մարտինելիի գործող պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: