Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է խոշոր պայմանագիր առաջարկել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին, հայտնում է Sport.es-ը:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Քաղաքացիները պատրաստ են 32-ամյա գերմանացուն տարեկան 14 միլիոն եվրո վճարել։

Այս մրցաշրջանում Կրոսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։