«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ կարող է վերահայտավորվել ԱԱ -2022-ին մասնակցելու համար

«Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խոսե Լուիս Գայան վնասվածք է ստացել մարզման ժամանակ, գրում է Diario Sport-ը:

Պաշտպանի մոտ ախտորոշվել է կոճի սալջարդ: Վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա ՄՌՏ-ից հետո։

Գայան ընգրկված է Աշխարհի առաջնության համար իսպանացիների հայտացուցակում: Եթե վնասվածքը լուրջ լինի, նրան հավաքականում կփոխարինի կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպաններ Մարկոս Ալոնսոն կամ Ալեխանդրո Բալդեն:

Հիշեցնենք, որ Կատար-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: Լուիս Էնրիկեի գլխավորած Իսպանիայի հավաքականը E խմբում կմրցի Գերմանիայի, Կոստա-Ռիկայի և Ճապոնիայի ազգային թիմերի հետ: