«Լիվերպուլի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան կարիերան կարող է շարունակել Կատալոնական «Բարսելոնայում»:

Ինչպես հայտնում է Goal.com-ը, ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

Կատալոնական ակումբը ակնկալում է, որ գվինեացուն անվճար պայմանագիր կկնքի 2023 թվականի ամռանը, եթե նա չերկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ և դառնա ազատ գործակալ։