Ն‘Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել Իտալիա

«Յուվենտուսը» և «Ինտերը» հետաքրքրված են «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Կանտեն չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։