«Թոթենհեմը» ցանկանում է գնել «Ինտերի» ֆուտբոլիստին

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է տեղափոխվել Լոնդոնի «Թոթենհեմ», այս մասին հայտնում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն, «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել Էդին Ջեկոյին, որպես Հարի Քեյնի հնարավոր փոխարինող:
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2023թ.-ին: