Լուիս Դիասը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ  Լուիս Դիասի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:

Նշենք, որ Դիասը հաջող մրցաշրջան է անցկացնում «Լիվերպուլում» և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հեշտ բաց չի թողնի ֆուտբոլիստին: