«Բարսելոնան» չի ցանկանում պայմանագիր կնքել թիմի ֆուտբոլիստի հետ

Կատալոնական «Բարսելոնան» չի երկարաձգի պայմանագիրը Սերժի Ռոբերտոյի հետ, հաղորդում է MD-ն։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտոն 12 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։