Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել «Սևիլյա»

«Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է կարիերան շարունակել «Սևիլյայում», հայտնում է as-ը:

Աղբյուրի համաձայն, «Սևիլյան», որն այս մրցաշրջանում գոլեր խփելու հետ կապված խնդիրներ ունի, ցանկանում է գոլահար գնել թիմի համար, գլխավոր տարբերակը Մեմֆիս Դեպայն է:

«Սևիլյայի» տեխնիկական տնօրենը, արդեն կապ է հաստատել խաղացողի շրջապատի հետ՝ իմանալու ԱԱ-2022-ից հետո Դեպայի՝ անդալուսյան ակումբ տեղափոխվելու պատրաստակամության մասին։