Սերխի Ռոբերտոն կարող է տեղափոխվել MLS

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն, ում պայմանագրի ժամկետը թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, դիտարկում է տարբեր տարբերակներ՝ կարիերան իսպանական ակումբից դուրս շարունակելու համար։ հայտնում է Marca-ն։

30-ամյա Ռոբերտոյի համար առաջնայինը «Բարսելոնայում» մնալն է, սակայն ստեղծված իրավիճակում ավելի հավանական է, որ նա կլքի ակումբը։

Ռոբերտոն մտածում է MLS տեղափոխվելու մասին, որտեղ նրանով հետաքրքրված են մի քանի թիմեր։

«Բարսելոնայի» սանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական ակումբները։