Մի շարք գրանդներ ցանկանում են գնել Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերը

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է փոխել ակումբային գրանցումը: Վրացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», անգլիական «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Թոթենհեմը», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Հաղորդվում է, որ թոփ ակումբների սկաուտները  հետևել են Կվարացխելիայի խաղին: Այնուամենայնիվ, նեապոլցիները մտադիր չեն վաճառել նրան:

Իտալիայի ընթացիկ առաջնության 16 խաղերից հետո վրացի ֆուտբոլիստը խփել է 8 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա նոր պայմանագիր կկնքի նեապոլյան ակումբի հետ: