«Յուվենտուսի» միանգամից երկու ֆուտբոլիստ առաջիկա ամռանը կլքի ակումբը

Խուան Կուադրադոն և Ալեքս Սանդրոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան «Յուվենտուսից»: Այս մասին սոցցանցերում հայտնում է իտալական մամուլը։

Ֆուտբոլիստների պայմանագրերն ակումբի հետ ավարտվում են 2023 թվականի հունիսի վերջին։ Թուրինյան թիմի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել նրանց գործող պայմանագրերը։

34-ամյա Կուադրադոն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում կոլումբիացին 12 հանդիպում է անցկացրել իտալական թիմի կազմում և կատարել մեկ գոլային փոխանցում։

31-ամյա Սանդրոն ընթացիկ մրցաշրջանում 10 խաղ է անցկացրել և մեկ գոլային փոխանցում է կատարել: