«Բարսելոնայի» առաջատարներից մեկը երկար ժամանակով որակազրկվել է

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին որակազրկվել է Իսպանիայի առաջնության 3 խաղով, հայտնում է Marca-ն:

Նման որոշում կայացվել է Լա Լիգայի 14-րդ տուրում կայացած «Օսասունայի» դեմ խաղում (2-1) 34-ամյա ֆուտբոլիստի ստացած կարմիր քարտի պատճառով:

Հանդիպման 31-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո Լևանդովսկին, հայհոյել է մրցավարին:

Այսպիսով՝ նա չի խաղա «Էսպանյոլի» (դեկտեմբերի 31), Մադրիդի «Ատլետիկոյի» (հունվարի 8) և «Բետիսի» (հունվարի 14) դեմ խաղերում: