Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է Իտալիայի առաջնության երկու խաղով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Պորտուգալացի մասնագետը կարմիր քարտ է ստացել Ա Սերիայի 15-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղի վերջնամասում (1:1) իր պահվածքի համար։

Մոուրինյոն սկսել է հուզականորեն չհամաձայնվել մրցավար Անտոնիո Ռապուանոյի որոշման հետ։

Խաղից հետո Ժոզեն խոստովանել է, որ ներողություն է խնդրել մրցավարից։