Էդեն Ազարը կարող է վերադառնալ ԱՊԼ

«Ասթոն Վիլան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի ծառայություններով, հայտնում է Defensa Central-ը:

Թիմի նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում, քանի որ Ազարին տեսնում է որպես առաջնորդ, ով կարող է թիմին առաջ տանել բոլոր հանդիպումներում:

Նշենք, որ «Ռեալը» որոշել է բաժանվել 31-ամյա ֆուտբոլիստից, սակայն այս պահին ոչ մի ակումբ պաշտոնական առաջարկով չի դիմել ակումբին:

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 2019 թվականին Ազարի տրանսֆերի համար վճարել է ավելի քան 110 միլիոն եվրո: