«Միլանի» դարպասապահը վիրահատվել է

«Միլանի» դարպասապահ Չիպրիան Տատերուշանուն աստիգմատիզմի պատճառով աչքի վիրահատության է ենթարկվել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ վիրահատությունը տևել է ընդամենը մի քանի րոպե։

Տեղային վիրահատությունը ոչ մի կերպ չի ազդի Տատերուշանայի վրա՝ հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո դարպասապահը կարող է մարզվել։

2022/2023 մրցաշրջանում Չիպրիան Տատերուշանուն «Միլանի» կազմում անցկացրել է 12 հանդիպում։ Դրանցում 36-ամյա ռումինացի դարպասապահը բաց է թողել 12 գնդակ։